Հայտնի է, թե որ համարով Մխիթարյանը հանդես կգա Եվրոպա լիգայում
Հայտնի է, թե որ համարով հանդես կգա Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում: «Զինագործների» մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Մխիթարյանը եվրագավաթներում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով: «Նա Պրեմիեր-լիգայի մեր 7 համարն է, բայց ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն, Մխիթարյանը Եվրոպա լիգայում կխաղա 77 համարի ներքո»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
