Ղազախստանում, որտեղ այս պահին գտնվում է Կարեն Կարապետյանը, երկրաշաժ է գրանցվել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ Ալմաթիում հայտնվել է երկրաշարժի գոտում: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը: Ալմաթիում ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր տեղի է ունենում «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովը: Նրանց գտնվելու վայրում տեղի է ունեցել ոչ ուժգին երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:20-ին՝ 3,7 մագտնիտուդ հզորությամբ:
