Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայից փախած անձանց հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայից փախած անձանց հետ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Washington Post-ին:
Սպասվում է, որ Սպիտակ տուն կայցելեն Չի Սոն Հոն, ով ներկա էր Թրամփի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված «Երկրի վիճակի մասին» ելույթին, որտեղ նախագահը կրկին քննադատել էր Հյուսիսային Կորեայի ռեժիմը, և ևս 7 հոգի:
«Ոչ մի ռեժիմ այդքան կոպիտ եւ ամբողջական կերպով չի ճնշել իր քաղաքացիներին, ինչպես հյուսիսկորեական բռնապետությունը: Կոնգրեսի առջև ելույթ ունենալիս նշել էր ԱՄՆ նախագահը:
