Փող կուտակեք. Մեդվեդեւ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ երկրների գործընկերների ուշադրությունը հրավիրել է նոր տեխնոլոգիաների թանկարժեքության վրա, որոնք ծրագրում են յուրացնել թվայնացման շրջանակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հարգարժան գործընկերներ, ես ցանկանում եմ, որ վարչապետները, պատվիրակությունները հողին մի փոքր ավելի մոտ լինեն: Վերադառնան, կանգնեն իրատեսական գետնի վրա: Այն, ինչ հիմա քննարկվում է, ես նկատի ունեմ ինտերնետային թեմաները՝ և 5-րդ սերնդի կապը, և ենթակառուցվածքները, որոնց մասին խոսում էին գործընկերները, այս ամենը շատ թանկարժեք տեխնոլոգիաներ են: Փող կուտակեք», - ասել է Մեդվեդևը:
