Իրանում մոտ 30 կին է ձերբակալվել
Թեհրանի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 29 կանանց, որոնք մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Guardian թերթը:
Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվում են այն կանանց լուսանկարները, որոնք հանել են հիջաբները և դրանք փայտերի վրա որպես դրոշ բռնել ի նշան գլխաշորը պարտադիր կրելու դեմ բողոքի:
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին անցկացված բողոքի ակցիաները որակել է «ինֆանտիլային» և հայտարարել, որ նրանց հրահրում են արտասահմանից: Իրանում կանանց համար պարտադիր կերպով գլխաշոր կրելը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:
