C-400-ների մատակարարման պայմանագիրը ստորագրվել է
«Ինտերֆաքսին» «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովն ասել է,որ Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են Անկարային հեռահար գործողության C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար վարկի համաձայնագիրը: Սա ռուսական կողմից առաջին հաստատումն է:Սակայն թուրքական լրատվամիջոցներն այդ մասին արդեն հայտնել էին: Մինչ այդ Ռոստեխի ղեկավարը «Կոմերսանտին» հայտնել էր, որ Թուրքիան ձեռք է բերում C-400-ի 4 դիվիզիոն, գործարքի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար: Առաջին մատակարարումները նախատեսվում են 2020թ. մարտին:
