Պավել Մանուկյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հուզիչ հանդիպումը դատարանում

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեց նաև  «Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ցուցմունք տալու:Մինչ հարցաքննությանն անցնելը նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվում այս դահլիճում: Դատարանը պարզաբանեց, որ Մանուկյանը հրավիրվել է դատարան սույն քրեական գործով հարցաքննվելու նպատակով: Նա դահլիճ  մտնելուն պես ողջագուրվեց ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի եւ Սասուն Կիրակոսյանի հետ: Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ նույն գործով ամբաստանյալը հարցաքննվելուց առաջ, եթե նա հարցաքննվում է մյուս ամբաստանյալներից առանձին, իրավունք ունի ծանոթանալու դատական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր նյութերի հետ մյուս ամբաստանյալների ցուցմունքներ հետ, նոր հնարավորություն ունենա պատասխանելու հարցերին: «Առաջին հերթին իմ պաշտպանը հստակ արտահայտվեց: Երկրորդ, դուք գիտեք իմ դիրքորոշումը, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, եւ չի էլ լինելու, քանի այդ գերագույն գլխավոր չարիքը իշխանության գլխին է, բայց կպատասխանեմ պաշտպանների հարցերին, ոչ թե քո հարցին: Դուք տեղյակ եք, որ Սերժ էշ-էշ դուրս տվեց, քեզ էլ քցեց կրակի մեջ»,- Մանուկյանի այս հայտարարությունն ընդհատեց նախագահող դատավորը՝ կոչ անելով կոռեկտություն դրսեւորել: Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ ամբաստանյալները վերադարձան նիստերի դահլիճ։Նիստերի դահլիճ մտնելուն պես Սեֆիլյանը եւ Մանուկյանը փորձեցին մոտենալ իրար, սակայն ոստիկանները խոչընդոտեցին։ Նախագահող դատավորը թույլ տվեց, որպեսզի նրանք ողջագուրվեն։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am