Սխալ կանխատեսումների պատճառով աշխատանքից ազատել են գլխավոր օդերևութաբանին
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է,որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը աշխատանքից ազատել է երկրի գլխավոր օդերևութաբանին՝ սխալ կանխատեսումների պատճառով. «Թուրքմեն օդերևութաբանների աշխատանքի հիմնական թերացումը եղանակի խանխատեսումների ոչ հավաստի լինելն է:Մենք օդերևութաբանական կոմիտեին ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել, մեծ քանակությամբ անհրաժեշտ սարքավորումներ ենք ձեռք բերել և Խալիևը խոսք էր տվել, որ դրանից հետո կանխատեսումները ճշգրիտ են լինելու: Սակայն չնայած դրան՝ վերջին շրջանում եղանակի սխալ կանխատեսումներն ավելացել են:Դա բացասաբար է ազդում գյուղատնտեսական աշխատանքների վրա և դժվարություններ է ստեղծում տրանսպորտային համակարգի աշխատանքում, ինչպես նաև զանգվածային մշակութային միջոցառումներ անցկացնելու հարցում»,-ասել է Բերդիմուհամեդովը:
