Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը, ինքնասպանություն է գործել Կուբայում: BBC-ն հայտնում է, որ 68-ամյա Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվում էր խոր դեպրեսիայից: Նա գիտությունների դոկտոր էր, Կուբայի պետխորհրդի գիտական հարցերով խորհրդականը, Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահը: Իր գիտական աշխատանքների շնորհիվ ճանաչում էր ձեռք բերել միջազգային գիտական հանրության շրջանակում: Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը երբեք քաղաքական խոշոր դերակատար չի եղել և չի հավակնել Ռաուլ Կաստրոյի իրավահաջորդի կարգավիճակին։
