Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է բեռնատարին: Կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսկաններ ստացել են թեթև վնասվածքներ: Նախագահ Թրամփն առաջիններից էր, ով արձագանքեց պատահարին: «Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերը, սակայն հայտնի է, որ գնացքն է հարվածել բեռնատարին, որը շարժվում էր սովորական արագությամբ: Մենք սպասում ենք ամբողջական զեկույցին: Բեռնատարի վարորդը, ցավոք, զոհվել է, իսկ կոնգրեսականները ճանապարհին են դեպի հավաքատեղին»,- հայտարարել է նախագահը: Գնացքում գտնվող օրենսդիրներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդել են, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ «Լսվեց ուժեղ ձայն , և գնացքը կտրուկ առաջ մղվեց՝ մեզ բոլորիս նետելով առաջ»,- պատմել է գնացքի ուղևոր, կոնգրեսական Լարի Բաքշոնը: Կոնգրեսականը պատմել է նաև, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ այն ահաբեկչական գործողություն չէ, նրանք դուրս են եկել գնացքից՝ փորձելով օգնել վիրավորներին, որոնց օգնություն էին ցույց տալիս նաև բժիշկները: Փոխնախագահ Փենսը հանրապետականների հավաքին իր խոսքն ասաց նույն օրն ավելի ուշ։ «Մենք ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Փառք Աստծո, չեղան ավելի շատ զոհեր: Երախտապարտ ենք առաջին արձագանքողներին, մասնավորապես ոստիկանությանը, հրշեջ ծառայությանը, բժիշկներին իրենց արագ արձագանքի համար»,- հայտարարել է Փենսը: Պատահարը տեղի ունեցավ Վեսթ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքից 30 կիլոոմետր հեռավորության վրա:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am