ՌԴ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների քննարկման թեման
Երեկ՝ փետրվարի 1-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
