Կվիրիկաշվիլին վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան
Վրաստանի կառավարության ադմինիստրացիայի մամուլի ծառայության տեղեկությամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան:,կհետևի Սաֆարա մենաստան տանող ճանապարհի վերականգնման աշխատանքներին, որոնք սկսվել էին այս տարվա փետրվարին և որի արդյունքում՝ Ախալցխայից մինչև մենաստան ընկած ճանապարհը հնարավոր կլինի անցնել ոչ թե 30, այլ 10 րոպեում: Կվիրիկաշվիլին կայցելի նաև անասնապահական ու թռչնաբուժական ֆերմաներ, որոնք ֆինանսավորվել էին «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակում:
