Իսպանիայում «Ադամ» մթնոլորտային երևույթով պայմանավորված հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսպանիայի հանրային հեռարձակողի՝ RTVE-ի հոկտեմբերի 19-ի հաղորդումը, Վալենսիայի ինքնավար համայնքի Օլիվա բնակավայրում հայտնաբերվել է երկու զոհ։ Եվս երկու մարդ մահացել էր հանգստյան օրերին՝ Բարսելոնայի նահանգում և Սագունտոյում։ Օլիվայում հետաքննվում են նաև մեկ այլ կնոջ մահվան հանգամանքները։
Առավել ծանր իրավիճակը Վալենսիայի ինքնավար համայնքում է, որտեղ որոշ հատվածներում տեղումների քանակը հասել է մեկ քառակուսի մետրի հաշվով 700 լիտրի։ Ջուրը հեղեղել է փողոցներն ու տները, մարդիկ մնացել են շենքերում և տանիքներին։
Իշխանությունները առավոտյան տեղաշարժի սահմանափակումներ էին սահմանել 145 համայնքում՝ շուրջ 800 հազար բնակչի համար։ Հետագայում սահմանափակումները պահպանվել են միայն ութ համայնքում։ Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են նաև ուղղաթիռներ։
Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ տարհանվել է ավելի քան երկու հազար մարդ։ Անձրևների պատճառով երկրում փակվել է 27 ճանապարհ, իսկ Վալենսիայի և Ալիկանտեի նահանգներում ավելի քան 100 հազար աշակերտի համար դասերը դադարեցվել են։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը