Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում։

Լիմոժ քաղաքում այրվում և փլուզվում է 143 տարվա պատմություն ունեցող շենքը՝ «ֆրանսիացի դպրոցականների խաղաղ ցույցերի» ընթացքում։ Անկարգությունների մասշտաբն այնքան է մեծացել, որ ոստիկանությունը պարզապես ի վիճակի չէ կարգուկանոնը վերականգնել կամ որևէ բան։ Քաղաքներն ալեկոծվում են, պատմական քրիստոնեական հուշարձանները՝ «հիջաբներով» են պատվում։

«Դպրոցականները», այսինքն՝ ֆրանսիացիների նոր սերունդը, հասել է այն տարիքին, երբ երեխաները բողոքում են սեփական ծնողների դեմ։ Երբ ուսուցչին դարձրել են ձերբակալման ու հանրային պարսավանքի թիրախ: Երբ ոստիկանը կարող է միջամտել ծնողի կամ ուսուցչի դաստիարակչական աշխատանքներին: Ամեն ինչ՝ ճիշտ «ըստ դասագրքի»։

Ըստ մի շարք աղբյուրների, թալանվել և ավիրվում են հանրային, պատմական ու կրոնական նշանակության օբյեկտներ: Իսկ «դպրոցականների» ալիքի տակ փողոց դուրս եկած միգրանտներն ու արմատականները, ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի են ենթարկում բնիկ ֆրանսիացիներին և սպառնում են հրկիզել տաճարը։

Ամեն ինչ՝ ըստ ծայրահեղ լիբերալիզմի և ժամանակակից գլոբալիզմի պահանջների: Երբ տարերային ազատության աստիճանն ու անվերահսկելի դեմոգրաֆիան վերածվում են անդաստիարակության, անգրագիտության, անհանդուրժողականության ու ամենաթողության…

Հենց ներգաղթյալների երկրորդ ու երրորդ սերունդներն են քանդում հին Ֆրանսիան։ Կարծում եմ, որ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն, որպեսզի կարողանան հանդարտեցնել օրեր շարունակվող անկարգությունների ալիքը։ Իսկ 2027թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ում կընտրեն իրական ֆրանսիացիները։

Ժողովրդագրությունը կատակ բան չէ։ Այս և նմանատիպ անկարգությունների ալիքները սպառնում են եվրոպական մի շարք պետությունների: Միթե այս ամենը տեսնող Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am