Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում լարվածությունը գնալով մեծանում է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ոստիկանությունը արցունքաբեր գազով նռնակներ է կիրառել դեռևս մինչև ուսանողների ու աշակերտների նախատեսված երթի պաշտոնական սկիզբը։
Իրավապահների այս գործողությունները տեղի են ունենում ընդհանուր բողոքի ցույցերի ֆոնին, երբ ուսանողները, արհմիութենականները և «դեղին բաճկոնավորները» փողոց են դուրս եկել՝ ընդդեմ կյանքի թանկացման և սոցիալական պայմանների վատթարացման։ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է սահմանել՝ փորձելով զսպել հավաքվածների շարժը։
