Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»

Անգլիական Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, սակայն հանդիպումը մթագնեց հյուրերի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ստացած ծանր վնասվածքով։


Լիվերպուլի «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում՝ 52 271 հանդիսականի ներկայությամբ կայացած խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, «կապույտների» պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուն դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Խաղավերջում՝ 90-րդ րոպեին, նույն Նետուն ձևակերպեց դուբլ՝ դնելով հանդիպման վերջակետը։ Խաղը սպասարկում էր Փոլ Թիրնիի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Հանդիպման ամենադրամատիկ դրվագը գրանցվեց երկրորդ խաղակեսի միջնամասում։ Դարպասային հրապարակում «Էվերթոնի» պաշտպան Ջարեդ Բրենթուեյթի հետ բախման հետևանքով «Չելսիի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը գլխի սարսափելի վնասվածք ստացավ։

Աշխարհի 2022 թվականի չեմպիոնը չկարողացավ շարունակել հանդիպումը. 75-րդ րոպեին նրան տրիբունաների ծափահարությունների ներքո դաշտից դուրս բերեցին պատգարակով, իսկ նրա փոխարեն խաղի մեջ մտավ Մայք Պենդերսը։

Հիշեցնենք, որ արգենտինացի դարպասապահը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել անցած ամառ։ Այս ընթացքում Մարտինեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման՝ դրանցից մեկում անառիկ պահելով սեփական դարպասը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, իսկ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 մլն եվրո։

 
Աղբյուրը`ArmSport.am

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am