«Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել

«Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել Հայաստանում պղնձի նոր հանքավայրերի որոնման համար

Առաջիկա տարիներին նախատեսում ենք 10-ից 20 միլիոն դոլար ներդնել Հայաստանում՝ պղնձի նոր հանքավայրեր հայտնաբերելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող «Mining Armenia Forum 2026» ֆորումի ժամանակ հայտարարել է կանադական «Hayasa Metals» հանքարդյունաբերական ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սաթերլենդը։

«Եթե հայտնաբերենք ոչ մեծ հանքավայրեր, որոնք հետաքրքիր չեն լինի ներդրողներին, ապա դրանք կմնան մեզ։ Անցյալ տարի ես նշել էի, որ խոշոր հանքավայր հայտնաբերելու դեպքում դրա շահագործումը կարող է մեկնարկել ավելի քան 10 տարի անց և պահանջել 5 միլիարդ դոլարի ներդրում»,- ընդգծել է նա։ Սաթերլենդը նաև հայտնել է, որ «Վարդենիս» նախագծում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար ընկերությունը գործընկերներ է փնտրում։

Նա շեշտել է, որ ամբողջ աշխարհում ակտիվորեն կառուցվում են տվյալների մշակման կենտրոններ, արտադրվում են սմարթֆոններ ու համակարգչային տեխնիկա, սակայն պղնձի նոր հանքավայրեր չեն հայտնաբերվում։

«Հաշվի առնելով, որ տվյալների մշակման կենտրոնների կառուցման տեմպերը միայն ավելանալու են՝ պղնձի պահանջարկն էլ ավելի է կտրուկ աճելու»,- նշել է Սաթերլենդը՝ որպես օրինակ մատնանշելով ԱՄՆ-ի տվյալների կենտրոնները, որոնց աշխատանքի համար, տարբեր գնահատականներով, պահանջվում է 10-ից 50 հազար տոննա պղինձ։

Նշենք, որ «Mining Armenia Forum 2026»-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան։ Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ «Ամերիաբանկն» ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am