Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արտաքին քաղաքականությունը, պետական գաղափարախոսությունը, վերին էշելոններում գտնվողների ապազգային դիրքորոշումները միասին վերցրած՝ չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, հատկապես երբ դա ուղեկցվել է նահատակությամբ:
Անկախ պատերազմի արդյունքներից, տարածաշրջանում գեոպոլիտիկ ցունամիներից ու միջազգային արձագանքներից՝ հստակ մոտեցումը մեկն է՝ երկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է:
Փառք հայրենիքի պաշտպանին, հավերժ փառք մեր նահատակներին»:
