Ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ. Տեր Իսահակ

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը փնտրելու համար, նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Սրբազան Հոր խոսքով, սակայն, ինչպես հայրերը կասեին՝ հովվի մեղքը գայլին հովիվ չի դարձնում, ինչպես որ ճրագի տկարությունը` խավարը լույս, կամ մեկի անկումը՝ բովանդակ ճշմարտության հերքման պատճառ։

«Ահա այստեղ է ամենավտանգավոր նենգությունը՝ ճշմարտության մի մասն առանձնացնելն ու այն ամբողջի դեմ զենք դարձնելը. Եկեղեցու վերքերը մատնացույց անելով՝ լռել նրա սրբության ու վկայության մասին, սեփական մեղքերը չտեսնելով` քննել ու դատապարտել ուրիշներին, և այլոց տկարությունը ներկայացնել որպես սեփական ճշմարտության առհավատչյա։ Այսպես ցավը վերածվում է գայթակղության, իսկ վերքը՝ բաժանման դռան։

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ, ինչպես որ նրա տկարությունից օգտվողը դեռևս ճշմարտության վկա չէ։ Ուրիշի մեղքը դատապարտողը դրանով արդար չի դառնում։

Բայց Եկեղեցին սիրելն ամենևին էլ չի ենթադրում թաքցնել նրա վերքերը, ինչպես որ նրա սխալները բացահայտելն ինքնին դեռ չի նշանակում ծառայել ճշմարտությանը. ճշմարիտ սերը չի ստում և չի չարախնդում՝ պաշտպանելիս ու բացահայտելիս։ Այն հանդիմանում է՝ սոսկ բուժելու համար, ուղղախոսում է՝ շտկելու նպատակով և ցավում ու հեկեկում է նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված է դատապարտել։

Որովհետև ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ, այլ ապաքինումն ու նրա զավակների վերադարձն առ ճշմարտություն։ Իսկ ով ուրիշների անկման վրա է կառուցել սեփական արդարությունը, դեռ չի ապացուցել իր անսայթաքությունը։

Ուստի հարկ է սիրել՝ առանց ձանձրանալու, քննել՝ առանց ատելու, պաշտպանել՝ առանց դատափետելու և խոստովանել՝ առանց բաժանման գործիքի վերածվելու։

Քանզի ճշմարտությունը չի հաստատվում ուրիշների անկմամբ, այլ ճանաչվում է իր լույսով։ Եվ հավատը չի զորանում ատելությամբ, այլ՝ սիրով, խոնարհությամբ և առ Աստված հավատարմությամբ»,- նշել է Իսահակ Սրբազանը։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սասու՛ն, մի խփնված ադրբեջանցի էլ քամակիդ էր կրակել, ինչու՞ էիր շոու սարքել»․ Նարե Սոսե (video) Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի․ դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ բողոքը Կարևոր մտահոգություններ ենք բարձրաձայնել․ Արտյոմ Գեղամյան - «Թեղուտ» ՓԲԸ կորպորատիվ տնօրեն (video) Աջակցե՛ք «Ուժեղ Հայաստան»-ի օրինագծին՝ ավելի որակյալ և ավելի էժան դեղերի համար Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Ռազմագերիներին շարունակում են խոշտանգել.Ադրբեջանը լուսանկարներ չի տալիս.Սահակյանը՝սարսափելի փաստերով (video) Ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ. Տեր Իսահակ #ՀԻՄԱ․ Իրանի ղեկավար կազմը Երևանում կարևոր հարց է լուծելու․ վտանգավոր զարգացումներ (video) Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածությունները Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ Հիլդա Չոբոյանի բացառիկ ելույթը․ «Ինչ վիճակում են հայ ռազմագերիները Բաքվում» (video) Ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունենք, պետք է ներգրավել ներդրումներ. Հայկ Ալոյան (video) Հանցագործության նոր մշակույթ․ в главных ролях՝ Քննչական կոմիտե․ Ագնեսա Խամոյան (video) Եվրոպական երկրների ոչ մի առաջնորդ չի մասնակցում Երևանում անցկացվող COP-17-ին. Հակոբ Բադալյան Արգելված զենքեր են կիրառվում, 2 տարի հանցավոր պատերազմ է Իրանի դեմ․ Փեզեշքիանի կարևոր մեսիջը Երևանից (video) Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am