Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video)
Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում։
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Նրա խոսքով առաջիկա օրերին նախատեսվում է հերթական վիրահատությունը, տարբեր հիվանդանոցներից բժիշկներ են այցելում և հենց վերջիններս էլ խորհուրդ են տվել արագացնել հաջորդ վիրահատությունը։
Անիի փոխանցմամբ և բժիշկների գնահատմամբ՝ առաջիկա 2-3 ամիսը նա դեռ պետք է անցկացնի հիվանդանոցում։
