Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին: Այս մասին հայտնում են Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմից:


«Սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր տեղի կունենա նրա մասնակցությամբ։ Նախորդ նիստերում նրան հարկադրաբար դատարան էր բերվում պատգարակի վրա շտապ օգնության բժշիկների ուղեկցությամբ։

Դատական նիստերի ընթացքում Գագիկ Խաչատրյանը գտնվում էր ուժեղ ցավերի և հոգեկան տառապանքների մեջ և նախորդ դատական նիստերի ընթացքում, հանրային մեղադրողի և դատարանի դիրքորոշումների հետևանքով, պաշտպանական կողմը ստիպված է եղել միջնորդել նիստերն առանց նրա մասնակցության անցկացնելու վերաբերյալ։ Պաշտպանների պնդումները, որ առողջական վիճակի, մշտական ու ուժեղ ցավերի և դատարանում պատգարակին մեջքի վրա պառկած գտնվելու պայմաններում նրա մասնակցությունը ձևական է և թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել պաշտպանության իրավունքը, մնացել են անպատասխան։ Պաշտպանական կողմը նման վերաբերմունքը որակել է որպես արժանապատվությունը նվաստացնող և խտրական։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել է, որ նա ցանկանում է մասնակցել դատաքննությանը, սակայն այդ մասնակցությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական։ Պաշտպանության կողմը նաև ընդգծել է, որ պետական մարմինները մի կողմից չեն ապահովում անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչի հետևանքով նա շարունակում է տառապել ցավերից, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում են դատաքննությանը մասնակցելու և արդյունավետ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելու անհրաժեշտության առաջ։ Սա հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման։

Այսօր ժամը 14։00-ին Հայաստանի հակակառուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստում Գագիկ Խաչատրյանի ցանկությամբ նա կտեղափոխվի դատական նիստերի դահլիճ»,- գրված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
«Շտապ. Նիկոլի բանտերում դանդաղ սպшնում են կռված տղաներին». Նարե Սոսեն սարսափելի դեպք պատմեց (video) Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ «Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video) #ՈՒՂԻՂ. «Ստու՛մ ես. Ալիևը հենց հիմա սպառնալիքներ է ուղղում Փաշինյանին». Դերենիկ Մալխասյան (video) Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազի ինքնազգացողությունը վատացավ (video) Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am