Շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել
Տևական ժամանակ չընդհատվող անտառային հրդեհներից առաջացած ծխային քողը տարածվել է Մալայզիայում, Ֆիլիպիններում և Արևելյան Թիմորում՝ մտահոգություններ առաջացնելով Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում օդի որակի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ինդոնեզիայում անտառային հրդեհներից բարձրացող խիտ ծուխը Պալանկարայի երկինքը ներկել է դեղին երանգով՝ տեսանելիությունը նվազեցնելով մինչև մի քանի տասնյակ մետր։ Երկնքից արված կադրերում երևում է, թե ինչպես է Կենտրոնական Կալիմանտան նահանգի կենտրոնը գրեթե անհետանում ծխի մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
