Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել: Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել: Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։

 Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել: Ամասիան, որը մեծ համայնք է, ու որտեղ նոյեմբերին են ընտրությունները, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն նախկին հանրապետականն է: Արթիկում առաջադրվել է նախկին հանրապետական Մխիթար Վարագյանը, որը մասնակցում է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ: Առաջադրվել են նաեւ «Ապրելու երկիրը»` թեկնածուն Արթուր Աստոյանն է, եւ «Հայրենիքը»` թեկնածուն Լեւոն Վահրադյանն է: Արթիկում ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու, քանի որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՔՊ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանին նախկինում աջակցած եւ համայնքապետ դարձրած ուժերն այս տարի մասնակցելու հայտ չեն ներկայացրել, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ասում են` «երկրաշարժ էլ լինի», ՔՊ-ին չեն միանա։

դիտվել է 292 անգամ
Լրահոս
«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ Տոնոյան Խաղ՝ կրակի հետ․ Մոսկվայի ուղիղ զգուշացումը Երևանին․․․ (video) Պեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով» Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Վերադառնում են կառուցողական փուլ ․«Հրապարակ» Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ» Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am