Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում այս օրերին իրականացվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, ըստ էության, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը հանձնարարել է մինչև վերջ գնալ և քանդել ապօրինի համարվող կրպակները՝ անկախ դրանց սեփականատերերի ինքնությունից և կապերից։

 Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր շարունակված թեժ վիճաբանություններից հետո ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։ Նրան տեղեկացրել են տարածքում առկա կրպակների և դրանց ապամոնտաժման շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչից հետո, մեր տեղեկություններով, հնչել է հրահանգ՝ գործընթացը հասցնել ավարտին՝ առանց բացառությունների։

 Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանությունները նաև ուսումնասիրում են, թե նախկինում ովքեր են տրամադրել այդ կրպակների տեղադրման թույլտվությունները, ինչ հիմքերով են դրանք տրվել, և ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

 Սակայն պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Աջափնյակում կրպակների ապամոնտաժման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներորդուն պատկանող բենզալցակայանը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս բենզալցակայանի ապամոնտաժման հարցով հստակ որոշում չի եղել։ Իրավիճակը, սակայն, փոխվել է այն բանից հետո, երբ Մեսրոպ Մանուկյանը ակտիվորեն ներգրավվել է գործընթացին՝ Աջափնյակի թաղապետի հետ թեժ վիճաբանություն ունեցել և լեզվակռվի բռնվել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների հետ։

Մեր տեղեկություններով՝ դրանից հետո իշխանական շրջանակներում որոշում է կայացվել ապամոնտաժել նաև պատգամավորի աներորդուն պատկանող բենզալցակայանը։ Արդյունքում՝ երեկ տարածք է բերվել համապատասխան տեխնիկան, և բենզալցակայանը քանդվել է։

Այս զարգացումների համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք խոսքը բացառապես օրինականության վերականգնմանն ուղղված գործընթացի մասին է, թե՞ ապամոնտաժումները կարող են նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ապամոնտաժել նաև ընդդիմադիրների, նրանց հարազատների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության ներքո գտնվող նմանատիպ օբյեկտները։

Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հատկապես ընդդիմադիրներին պատկանող շատ սեփական տարածքներ կհավասարեցվեն հողին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ Տոնոյան Խաղ՝ կրակի հետ․ Մոսկվայի ուղիղ զգուշացումը Երևանին․․․ (video) Պեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով» Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Վերադառնում են կառուցողական փուլ ․«Հրապարակ» Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ» Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am