Թբիլիսիում դանակահարված դպրոցականները վերակենդանացման բաժնում են
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն: Երկու պատանիներն էլ վնասվածք են ստացել կրծքավանդակի հատվածում. «Երկուսի վիճակն էլ կայուն է: Ողջ գիշերվա ընթացքում իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ, ինչը շարունակելու ենք նաև այսօր: Միայն բոլոր հետազոտություններից հետո պարզ կդառնա մեր հետագա անելիքը: Այս պահին վիրահատական միջամտություն չենք ծրագրում»:
