Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։

Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ․ Թադևոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ ճշտում են շենքը կառուցապատողի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից, իսկ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ»-ն է։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am