Մեկ տարում ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք: Ըստ այդմ՝ 2017թ. ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի: Ադրբեջանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 10.394, Վրաստանից՝ 2.535 մարդ:Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 257.822 օտարերկրացի: 2016 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի։
