Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կատարում
Թուրքիայի ռազմածովային և օդային ուժեր կտեղակայի Կատարում գտնվող իր ռազմաբազայում: Այդ մասին «Al Jazeera»-ի հետ զրույցում հայտնել է Կատարում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆիքրեթ Օզելը: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ բացի ռազմական օգնությունից Թուրքիան Կատարին օգնել է սննդամթերքի մատակարարմամբ: Աղբյուրն ընդգծում է, որ դեսպան Օզելը չի հայտնել, թե Կատարում որքան թուրք զինվոր կա ներկայումս:
