ԵԱՀԿ-ն կշարունակի համատեղ ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ. Լավրով
ԵԱՀԿ-ն կշարունակի համատեղ ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ТАСС-ը: «Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի և ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում»,- ասել է Լավրովը:
