Թուրքական Հաքքարի նահանգում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել. կա զոհ, 5 վիրավոր
Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: PKK հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել: Վիրավոր զինվորներն ուղղաթիռով տեղափոխվել են Հաքքարի նահանգի կենտրոնական հիվանդանոց: Նահանգում PKK զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ են սկսվել:
