6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկներն էլ հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։
Պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների երեխան ինքնագլորով կամ բախվել է «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երեխային։
Դեպքի վայրում հայտնաբեվել են ինքնագլորը և արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
