Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ի ավագանու նիստի ընթացքում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Լրագրողը հարցրեց, թե արդյոք այն աշխատավարձը, որը ստանում է, դժվա՞ր է դրանով ապրել, ինչին փոխքաղաքապետն արձագանքեց․ «Եղել է ավելի դժվար, բայց եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, այն նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու կամ մեկ տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կամ չի փակում կամ ավելի դժվարությամբ է փակում»։

24News-ն ուսումնասիրել է Սուրեն Գրիգորյանի և կնոջ՝ Անի Վարդերեսյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Սուրեն Գրիգորյանն անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա բնակվում է 3-րդ անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում։ Փոխքաղաքապետը «ՄիկՇին» ՍՊԸ-ին է փոխանցել 43,092,000 և 2,394,000 դրամ։ Ըստ բաց աղբյուրների, ընկերությունն զբաղվում է սեփական անշարժ գույքի առուվաճառքով։ Այս ոլորտի ընկերությունները զբաղվում են անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության գործունեությամբ: Նրանք կարող են աշխատել ինչպես բնակարանային, այնպես էլ կոմերցիոն գույքերի հետ, ապահովելով գույքի գնահատման և կառավարման ծառայություններ:

Հաշվետու տարվա սկզբում Սուրեն Գրիգորյանը տարվա սկզբում ունեցել է 0 եվրո տարվա ավարտին 0.33, 0 դոլար, տարվա ավարտին 7.33 դոլար և 2,209,719 դրամ, տարվա ավարտին 40,472,752 դրամ։ Էլեկտրոնային դրամապանակներից մեկում տարվա սկզբում ունեցել է 3,348 դրամ, տարվա ավարտին այն կազմել է 2,000 դրամ, մեկ այլ դրամապանակում ունեցել է 8,886 դրամ, տարվա ավարտին կազմել է 7,000 դրամ։
Սուրեն Գրիգորյանը հաշվետու տարում եկամուտ է ստացել երկու աղբյուրից` Երևանի քաղաքապետարանից նա ստացել է 23,245,123 դրամ, որպես աշխատավարձ, իսկ Ֆինանսների նախարարությունից ստացել է 5,752,120 դրամ, որպես եկամտային հարկի վերադարձ։ Նա վարկի մարմանն ուղղված ծախսել է 6,217,470 դրամ։ Հաշվետու տարում ևս 3,912,480 դրամ է ծախսել, սակայն նպատակը նշված չէ։
Սուրեն Գրիգորյանի կինը հաշվետու տարվա սկզբում բանկրից մեկում, որպես ավանդ ունեցել է 600 հազար դրամ տարվա վերջում կազմել է 865,473.4 դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են տարվա սկզբում 69.55 դոլարը, որը տարվա վերջում կազմել է 40 դոլոր, 3,565,776 դրամ, որը տարվա վերջում կազմել է 5,214,832 դրամ և 100.93 եվրո, տարվա վերջում՝ 164 եվրո։

Նա եկամուտ է ստացել երեք աղբյուրից ընդհանուր՝ 11,739,700 դրամ, որից 2,183,197 դրամը Ֆինանսների նախարարությունից, որպես եկամտային հարկի վերադարձ, 68,353 դրամը Արդարադատության ակադեմիայից, որպես աշխատավարձ և 9,488,150 դրամը Կենտրոնական բանկից, որպես աշխատավարձ։

Նա որպես փոխառություն 2,394,000 դրամ է հանձնել «ՄիկՇին» ՍՊԸ-ին և 4,035,000 դրամ Անդրանիկ Վարդերեսյանին։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am