Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, ով 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի արտադրության 170,000 դոլարանոց նոր «Մերսեդես»: Այս մասին գրում է NEWS.am-ը՝ փոխանցելով, որ ուսումնասիրել է Պետրոսյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը:

Հաշվետու տարում Պետրոսյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից 7-ը՝ Երևանում (միայն 5-ը ձեռք է բերվել վերջին 4 տարում):

Մասնավորապես, Պետրոսյանը Արաբկիրում միանձնյա տնօրինում է ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն (գնվել է 2019-ին), ավտոկայանատեղի (գնվել է 2024 թվականին), ինչպես նաև Ավանում՝ անավարտ շինություն (գնվել է 2024-ին):

Համատեղ սեփականության իրավունքով Պետրոսյանը տնօրինում է բնակարաններ Արաբկիրում (գնվել է 2023-ին) և Քանաքեռ-Զեյթունում (գնվել է 2024-ին), հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում (ձեռք են բերվել 2020 թվականին նվիրատվության և գնման միջոցով), ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շինություններ Երևանի Կենտրոնում (գնվել է 2023-ին) և Արաբկիրում (գնվել են 2017 և 2019 թվականներին)։

2025 թվականի տարեսկզբին Պետրոսյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը տարվա ընթացքում օտարել է։ Մասնավորապես՝ նա 32 միլիոն դրամով վաճառել է 2024 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ-ը (2019 թ. թողարկման) և 1.2 միլիոն դրամով՝ 2023-ին գնված FORD բեռնատարը (2001 թ. թողարկման)՝ պահպանելով դեռևս 2007 թվականին ձեռք բերված VOLVO մարդատար ավտոմեքենան (1997 թ. թողարկման)։

Փոխարենը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Պետրոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ին 61,535,000 դրամով (մոտ $160,792 ԱՄՆ դոլար) ձեռք է բերել 2025 թվականի արտադրության MERCEDES-BENZ։

Տիգրան Պետրոսյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 17,000 եվրո, 165,000 ԱՄՆ դոլար և 127,000,000 դրամ։

2025 թվականի հայտարարագրում ՔՊ-ական պաշտոնյան հայտարարագրել է 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ 5,100,000 դրամով (մոտ $13,326 ԱՄՆ դոլար) 2024 թվականին ձեռք բերված ժամացույց։

Հաշվետու տարում Տիգրան Պետրոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17,592,129 դրամ, որից 16,728,129 դրամը ստացվել է որպես աշխատավարձ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից», իսկ 864,000 դրամը՝ «ՅՈՒՄԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից ստացված վարձակալական վճարներից։

Ըստ հայտարարագրի՝ Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որտեղ ունի պատվիրակի կարգավիճակ։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի կադրը. նրան «Կառավարական դաչաներից» Տեսչական մարմին է բերել վարչապետը։

Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը Պետրոսյանն աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում (2005–2013 թվականներին), ապա որոշ ժամանակ զբաղվել բիզնեսով՝ 2018–2022 թվականներին ղեկավարելով «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն։

Այնուհետև Պետրոսյանը կարիերայի կտրուկ աճ է ունեցել. 2020–2021 թվականներին նա զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2022–2024 թվականներին՝ աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2024-ի նոյեմբերին նշանակվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Արդեն 2025 թվականի հունիսի 24-ից Պետրոսյանը ստանձնեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը։

Ուշագրավ է՝ ԱԱԾ-ում աշխատելու տարիների՞ն, բիզնեսո՞ւմ, թե՞ հենց Փաշինյանի իշխանության օրոք պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնելիս է նրան հաջողվել դիզել միլիոնավոր դրամների հասնող կարողությունն ու կատարել աչք ծակող թանկարժեք գնումներ։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am