Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան

Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական ֆենոմեն (դրա համար հատուկ եզր է հորինվել՝ «ավանդական իսլամ»)։
Նախկինում էլ Ադրբեջանի իշխանությունները փորձել են գլխաշորավորներին սահմանափակել, սակայն բողոքի լայնածավալ (Ադրբեջանի մասշտաբներով) ցույցերից հետ ստիպված հետ քայլ են արել։ Ներկայիս ցույցերը լայն արձագանք են ստացել շնորհիվ սոցցանցային ուղեցկության, բայց խոսել աննախադեպության մասին սխալ է։ Գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Քանի որ Ադրբեջանը շարունակում է մտնել թուրքական մշակութային ազդեցության գոտու մեջ (ընդ որում՝ Ալիևների կամքին հակառակ), այդ պատճառով ադրբեջանական իշխանությունների այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում՝ բերելով որոշ լարվածության կողմերի միջև։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մտածել, որ սա կարող է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում էական խնդրի պատճառ դառնալ։ Այս երկու երկրները աշխարհագրության, պետական մտածողության ու կենսունակության տեսանկյունից այնքան փոխկապակցված են, որ ռազմավարական առումով իսկապես «մեկ ազգ, երկու պետություն են»։ Առավել ևս այսօր, երբ երկուսի երկարատև կայունության բանալին շարունակական ինտեգրացիան է ու Կովկասում թյուրքական միասնական գոտու ձևավորումը։ Հետևաբար մարտավարական մակարդակում առաջացող տարաձայնությունները չեն կարող վնասել ռազմավարական հնարավորությունները։ Հակառակ պնդումները միամտություն են։

Սակայն այս բողոքի ցույցերը այլ բան են հուշում։ Ադրբեջանում սոցիալական ճգնաժամը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է խորացել 2020 թ. հաղթանակից հետո։ Եթե նախկինում «Ղարաբաղը վերցնենք, լավ կապրենք» նշանաբանի ներքո պետական քարոզչությունը հանրային լարվածությունը թուլացնելու որոշ հնարավորություններ ստեղծում էր, ապա այսօր «Ղարաբաղը կա», բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, ով նաև զոհ է տվել, չունի ոչ միայն բարեկեցություն, այլև՝ դրա հեռնկար։ Հետևաբար խնդիրները շատանում են, բողոքը՝ կրկնապատկվում։

Ալիևին, անշուշտ, կհաջողվի ճնշել բողոքի այս ալիքը (դրա համար նա տարիներով ստեղծել է բավական արդյունավետ ռեպրեսիվ համակարգ)՝ գուցե որոշ հետքայլեր անելով։ Բայց էական է արձանագրել, որ այս ցույցերն անհետևանք չեն մնալու։ Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևի վարչախումբը հանրային դժգոհությունը փորձելու է մեղմել՝ այն ուղղելով դեպի նոր արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի։ Սա նշանակում է, որ ուժեղացվելու են թե՛ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածումը, թե՛ դրա գործնական կիրառման մեխանիզմների ստեղծման աշխատանքները։ Այո, ճիշտ հասկացաք, ես նկատի ունեմ, որ ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am