Զաքարյան․ «Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«Հոկտեմբերի 29–30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։

Ակնկալվում է, որ գագաթաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը: Այսինքն՝ Չինաստան — Կենտրոնական Ասիա — Կասպից ծով — Կովկաս — Թուրքիա — Եվրոպա երթուղուն։
Արցախի ադրբեջանական օկուպացիայից հետո, Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ հետևողականորեն զարգացնում է թյուրքական պետությունների միջև լոգիստիկ կապակցվածությունը։ Ստամբուլն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար ավիացիոն հանգույց, իսկ Եվրոպա հասնելու ամենահարմար ուղիներից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։
Այս տրամաբանության շրջանակում Թուրքիան ԹՊԿ-ն դիտարկում է որպես յուրօրինակ աշխարհաքաղաքական կարկաս, որը միաժամանակ նախատեսված է՝
ա) Չինաստանի համար դեպի Եվրոպա հասնելու երթուղուղային այլընտրանքային նախագիծ,
բ) Եվրամիության համար՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացում։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնի վրա, հարվածի տակ հայտնվեց նաև Չինաստանն ու Եվրոպան կապող «Հյուսիսային միջանցքը»։
«Միջին միջանցքի» ամբողջական գործարկման շահագրգիռ կողմերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, և ներդրումներ ներգրավել: Անկարայի և Բաքվի ընդհանուր մտահղացումն է ստեղծել Չինաստանից Եվրոպա ձգվող անխոչընդոտ, բազմամոդալ «թյուրքական միջանցք»՝ ցամաքային և կասպյան երթուղիների համադրմամբ՝ այդ թվում նաև Սյունիքի երթուղու (TRiPP) ներգրավմամբ։ Հատկապես, որ և՛ Թուրքիայի, և Ադրբեջանի համար կոմունիկացիաներն ու էներգետիկան ընկած են արտաքին քաղաքականության հիմքում, հետևաբար՝ նաև հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներ։
Միջազգային հաղորակցության ուղիների և տարածաշրջանային նախագծերի զարգացման հարցերում Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները պետք է լինեն՝
1. Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում Հայաստանի անմիջական ներգրավման ապահովումը։
2. Տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ենթակառուցվածքների զարգացումը։
3. «Հյուսիս–հարավ» և «Արևելք–Արևմուտք» ուղղություններով հաղորդակցությունների դիվերսիֆիկացումը՝ ռազմավարական գերակայությունը տալով «Հյուսիս-Հարավ» նախագծին:
4. Տարանցիկ նախագծերի շրջանակում Հայաստանի ինքնիշխանության և բացարձակ իրավազորության պահպանումը։
5. Բազմակողմանի ներդրումային և մրցակցային միջավայրի ձևավորումը, որպեսզի տարածաշրջանային կապուղիները չդառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերակսկողության գործիք։
6. Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ տնտեսական կապերի հավասարակշռված զարգացումը։
Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»»:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն․ Գևորգ Դանիելյան «Իրականում ու՞մ հրահանգով է ադրբեջանցին զինված մտել Հայաստան․ Հայաստանը ոտքի տակ են գցում, որ․․․» (video) Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով․ Թրամփ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում որոշում կկայացնի Իրանի դեմ հետագա գործողությունների մասին Աբրահամյան․ «Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում» Աջափնյակի թաղապետը հասկացել է՝ գլխից մեծ բան է կերել․ ինչու՞ են կախվել աներոջս բենզալցակայանից (video) 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ․ «Հրապարակ» Զաքարյան․ «Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ» Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել Պուտինը Մոսկվայում Փաշինյանին մի բան է ասելու․ Լուկաշենկոյի խոսքն իզուր չէր․ Հայկ Այվազյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ գործողություններին ներգրավելու հնարավորությունը ԱՀԱԶԱՆԳ․ 28 օր հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանը դիմել է ծայրահեղ քայլի․ Լիլիթ Գալստյան (video) Կոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքում Ո՞ւմ սուպերմարկետի համար են քանդում կրպակները (video) Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am