Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուսատտեսությամբ ՔՊ–ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում ներկա վիճակը Ղազինյանի ստեղծած իրավաբանությունն է (Նկատի ունենալով Դավիթ Ղազինյանի հորը՝ Գագիկ Ղազինյանին, ով երկար տարիներ եղել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանը–խմբ)։

«Հիմա այս պարագայում ենթադրյալ դավաճանության մեջ կասկածվող փոքրիկ խմբակի անդամը խոսում է իրավաբական դպրոցից կամ իմ հոր վաստակից։ Ես կարող եմ անգամ ասել հակառակը, որ այսօրվա իրավապահ մարմինների ղեկավարները չեն սերտել Ղազինյանի դասերը։ Սերտելու պարագայում և ձեր նշած սուբյեկտը, և իրենց թիմը ոչ միայն իշխանության չէր լինի, այլ կլիներ ճաղերի հետևում։

Նրանք վերցրել են իրավաբանական դպրոցի վատ կադրերին և նշանակել բարձր պաշտոնների։

Իմ տեղեկատվությամբ՝ արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը նաև դասավանդում են։ Նրանք եթե սերտեին Ղազինյանի դասերը, այս վիճակը չէր լինի։ Իրենք եղածների մեջ ընտրել են այն մարդկանց, որոնք պատրաստ են ծառայելու։ Քաղաքական առումով ասեմ, որ հպարտ եմ իմ հորով։ Պատկերացրեք՝ ինչքան վատ կլիներ իմ և իմ ընտանիքի համար, առավել ևս հորս համար, եթե հանկարծ ձեր նշած սուբյեկտը լավ խոսեր մեր մասին։

Իմ կարծիքով, նա քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է։ Գուցե երազանք է եղել այդտեղ սովորելը։

Եթե չեմ սխալվում, 40–ն անց է, ես կարող եմ իրեն կոչել ընդամենը 8.5 տարեկան, քանի որ այդ տարիքի մարդն ունի ընդամենը 8.5 տարվա կենսագրություն և փորձում է գնահատել իրավաբանական դպրոցը։ Իրենց գործելաոճն է, ստորության գագաթնակետն է, երբ փորձում են իմ ծնողով կամ իմ ընտանիքով մեղմել իմ ընթացքը, որը չի ստացվի։ Փառք Տիրոջը, իմ հայրը գիտի և հասկանում է ամեն ինչ, որևէ պարագայում ինձ թույլ չէր տա, որ ես մեկ մեկր անգամ հետքայլ կատարեմ»,–ասաց նա։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am