«Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան

Քաղաքագտ Հակոբ Բադալյանը գրում է. «ԱԺ փոխնախագահ, Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է արցախցիների բնակարանային խնդիրը լուծվի արտաքին վարկ վերցնելով։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի այդ նպատակով 250 միլիոնի կարգի վարկ վերցրած կառավարությունը՝ խոսքը դոլարի մասին է, ներկայումս պատրաստվում է եւս այդքան պարտք վերցնել՝ արցախցիների բնակարանային ծրագրի անվան տակ։

 

 

Բնականաբար առաջանում է հարց, թե ինչո՞ւ արտաքին վարկով, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի ՀՆԱ կրկնապատկվելու, թե եռապատկվելու մասին, եթե հայտարարում է բյուջեի՝ 135 տոկոս ավելանալու մասին, 2018–ի համեմատ։ Եվ էլի, տնտեսական «հրաշքի» դրսեւորումների մասին, որ ներկայացվում է պատեհ ու անպատեհ առիթներով։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը գերադասում էր իբրեւ իր նվիրվածության ցուցիչ հայտարարել, թե Հայաստանի ոչ մի կառավարություն Արցախին երբեք չի տվել տարեկան այնքան փող, որքան իր կառավարությունը։ Դե, հիմա այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին։ Կամ, առհասարակ ինչպե՞ս է գնահատվել այդ կարիքն ու ֆինանսական ծավալը։ Չկա՞ն ուռճացումներ։ Առանձին հարց է արցախցի մեր հայրենակիցների համար այդ ծրագրերի հասանելիությունն ու նախընտրելիությունը։ Այլապես, մոտ 30 հազար ընտանիքից, այսօր ինչո՞ւ պետք է ծրագրից օգտված լինեին միայն մոտ 4 հազար, իսկ առհասարակ սերտիֆիկատ ստացած պետք է լիներ՝ ընդամենը մոտ 6000 հազարը։

 

 

Թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար, որովհետեւ շատ դժվար է իհարկե ընդդիմախոսել այդ կարեւորագույն խնդրի համար վարկ ներգրավելու դեմ։ Դե, իսկ հետո ավելի լավ՝ եթե օգտվողները լինեն քիչ։ Փողը հնարավոր կլինի ծախսել այլ նպատակների համար էլ։ Ձեւ միշտ էլ կգտնվի։

Բայց, գլխավորը, որ կա Վարդեւանյանի հարցադրման առիթով․ ինչո՞ւ վարկով։ Որովհետեւ, արցախցիների կարիքները հոգալու փողը առատորեն խոստացել է թերեւս արցախահայությանը Հայաստան «տեղափոխելու» գաղափարի գլխավոր «մոդերատորը» եւ «գաղափարախոսը»՝ տխրահռչակ Շարլ Միշելը։ «Գաղափարն» իրականացված է, իսկ Միշելը՝ չկա։ Նա թերեւս լիուլի ստացել է այդ «գաղափարի» այսպես ասած «բարեհաջող» իրականացման իր վարձքը, իսկ ահա խոստացված փողը՝ արցախահայերի կարիքները, այդ թվում բնակարանային կարիքները բավարարելու համար, չկա։ Եվրոպացիներն ու ամերիկացիները ըստ էության տվել են «փշուրներ»։ Բայց, փոխարենը վարչապետ Փաշինյանին տալիս են լիուլի «խաղաղության մրցանակներ», եւ իհարկե վարկ»:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am