ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»

ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը։

1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին:

2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»:

Տեխսպասարկման նպատակով ժամանակ առ ժամանակ շարքից դուրս գալը բնական տեխնիկական գործընթաց է ավիացիայում: Բայց դժվար է հիշել, թե Հայաստանում շահագործվելիս այս պետական բորտը մեկ էլ երբ է տեխնիկական պատճառներով այսքան երկար ժամանակ բացակայել երկրից:

Օրինակ՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական ինքնաթիռն այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ օդանավը տեխսպասարկում է անցել ոչ թե Չեխիայում, այլ Բուլղարիայում (Հայաստանում նման աշխատանքների համար համապատասխան պայմաններ չկան):

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ վարչապետն ու նախագահը, օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը, ինչպես ասվեց, միակ պետական ինքնաթիռն է:

Այս տարի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն օգտվել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից. այս պարագայում կա՛մ նրա եւ նրան ուղեկցողների համար պարզապես նստատեղեր են պատվիրվել (ի թիվս շարքային ուղեւորների), կա՛մ էլ նրա պատվիրակության կարիքների համար ամբողջ օդանավ է վարձակալվել (ինքնաթիռները վարձակալվել են հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունից), երրորդ դեպքում վարձակալվել է բիզնես ջեթ, որի սեփականատերը նույն «Ֆլայուան Արմենիան» է:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am