Ինչ են խոսել րմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն/տեսաշար/

Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին: Իր հերթին Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման առիթով, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին: Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը` նա ընդգծեց, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ: Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարևորեց ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am