Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համակարգի աշխատանքը լուրջ հարցեր է առաջացնում։ Նախ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավանում արձանագրվեցին աղիքային վարակների զանգվածային դեպքեր, ապա Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկ հայտնաբերվեց։ Ընդ որում՝ վտանգի մասին ահազանգել էր ոչ թե պետական վերահսկող մարմինը, այլ քաղաքացին։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Ծավում ջրի վերջին նմուշառումն իրականացվել էր դեռևս 2024 թվականին։

Այս ամենի ֆոնին Ռուսաստանից տեղեկություններ ստացվեցին ժանտախտի հնարավոր դեպքի մասին, ինչի առնչությամբ Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց։ Թեև Ռուսաստանում ժանտախտի տարածում չի հաստատվել, իրավիճակը կրկին օրակարգ է բերում հարցը՝ որքանո՞վ է Հայաստանի կանխարգելման համակարգը պատրաստ հնարավոր համաճարակային վտանգներին։

Հիշեցնենք՝ հանրային առողջության և հիվանդությունների կանխարգելման ոլորտը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որի համակարգման ներքո գործում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը։ «Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ Ծավի և Բյուրեղավանի դեպքերը վկայում են վերահսկողության համակարգի լուրջ բացթողումների մասին և հիմք են տալիս բարձրացնելու Նանուշյանի կառավարչական պատասխանատվության հարցը։

Սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չէ որևէ պաշտոնյա, որը պատասխանատվության ենթարկված լինի նշված խայտառակ դեպքերի առնչությամբ վերահսկողության հնարավոր թերացումների համար։ Լենա Նանուշյանն էլ պատասխան չի տվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Լարված վիճակ Շինարարների փողոցում․․․ «Ավինյա՛նը էս թուղթը ստորագրել է, ո՞նց եք ասում՝ սխալ ենք եղել» (video) «Չե՛նք թողնելու՝ մեր խանութները քանդեն, 500 ընտանիքի սոված ու անգործ են ուզում թողնել»․ լարված վիճակ (video) Սրանցից ամեն ինչ սպասելի է՝ մարդկանց վրա էս խանութները կքանդեն․․․ առևտրական (video) Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am