Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել
Երեկ Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արկը դիպել է տերմինալին՝ հրդեհ առաջացնելով: Այս մասին հայտնել է Եմենում հութիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել էր Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը և հակամարտության մասնակիցներին կոչ արել հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելուց:
