Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանը հարվածել է Խարկովի ՋԷԿ-5-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա, Ուկրաինան աջակցում է հրադադարի և պատերազմի ավարտի վերաբերյալ իրական և հուսալի պայմանավորվածություններին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից հրաժարվելուն վերաբերող պայմանավորվածություններին։

«Այսօր կա Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, որ էներգետիկ հրադադար է ձեռք բերվել։ Սա լավ նորություն է բոլորի համար, կարևոր է, որ դա դառնա իրականություն», — գրել է Զելենսկին Telegram-ում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարձակումները ռուսաստանյան էներգետիկ օբյեկտների վրա, եթե Մոսկվան ցուցաբերի նույնպիսի պատրաստակամություն։

Սակայն, ըստ Ուկրաինայի նախագահի, Ռուսաստանի գործողություններն առայժմ չեն վկայում հրադադարը պահպանելու մտադրության մասին։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերը և կառավարվող ավիառումբերը գտնվել են ուկրաինական օդային տարածքում, իսկ ռուսաստանյան զորքերը շարունակել են հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Հենց նոր հարված է հասցվել Խարկով քաղաքի ՋԷԿ-5-ին, Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքներին», — հայտարարել է Զելենսկին։

Նրա տվյալներով, վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ավելի քան 200 հարված է հասցրել Ուկրաինայում էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտներին։ Եվս 17 հարված, պնդում է Ուկրաինայի նախագահը, բաժին է հասել գազային և նավթային օբյեկտներին։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը աջակցում է էներգետիկ հրադադարին և պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների վրա՝ Մոսկվայի կողմից փոխադարձ քայլերի պայմանով։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից Ինչի՞ համար է էս ձևականությունը․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios «Դուք ձեր արածից գո՞հ եք, հերիք՛ է, այսպես չի՛ կարելի»․Գեղամ Մանուկյանը սաստեց Կառավարության անդամին (video) «Մտանք գյուղեր ու խայտառակ խնդիրներ տեսանք․ այս կառավարության արածը լսե՛ք»․ Լևոն Քոչարյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» Արտաշատը Թուրքիային սահմանակից է․ մարդիկ շատ անհանգիստ են․ Գերասիմ Վարդանյան (video) Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am