Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակումը։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում գտնվող Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա իրականացված սարսափելի ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել է 12 անմեղ մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվել են», — հայտարարել է Նեթանյահուն։
