«Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ

«Հայրիկիս գործը շարունակելու պատասխանատվություն զգում էի, սակայն ընտանիքիս անդամների կողմից որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Ոչ ոք ինձ չի ասել, որ պարտավոր եմ ֆուտբոլիստ դառնալ. ասում էին՝ ապրես, որ հորդ գործը շարունակում ես, բայց երբեք այնպիսի զգացողություն չի եղել, որ պարտավոր եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ»,- մանկության հուշերով է կիսվել և ֆուտբոլում իր առաջին քայլերի մասին պատմել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Միշտ երազել եմ, ցանկությունս եղել է հենց ֆուտբոլ խաղալ, որովհետև ես սիրել եմ ֆուտբոլ խաղը. ոչ թե սպորտաձևը, այլ հենց խաղը»․- նշել է Մխիթարյանը։

Նա պատմել է նաև՝ իրեն միշտ հաճելի էր տեսնել հոր՝ Համլետ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութերը․

«Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են եղել նրա հետ։ Տանը միշտ փորձում էի տեսաերիզներով դիտել նրա մարզումներն ու հանդիպումները, և տեսնելով այն, ինչ երբեք չէի տեսել, յուրահատուկ զգացողություններ էին առաջանում։

Հորս հետ կապված դրվագները մինչ օրս հիշում եմ։ Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է, որ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլում իր սկզբունքների մասին է նաև խոսել․

«Գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել։ Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար»,- նշել է նա։

Անցած ուղին վերհիշելով՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է նաև՝ չի ափսոսում ոչնչի համար․

«Ափսոսալու ոչինչ չունեմ»։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am