Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երևանը պարզապես քաղաք չէ․ այն մեր պատմությունն է, մեր ինքնությունը, մեր հիշողությունն ու մեր ապագայի հանդեպ հավատը։
2808 տարի առաջ հիմնադրված Էրեբունին այսօր էլ շարունակում է ապրել՝ որպես հայ ժողովրդի տոկունության, ստեղծագործ ոգու և հարատևության խորհրդանիշ։
Մեր մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոց իր պատմությունն ունի, յուրաքանչյուր քար՝ իր հիշողությունը, իսկ յուրաքանչյուր սերունդ՝ Երևանն ավելի լավը դարձնելու իր պատասխանատվությունը։
Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ։ Մենք պարտավոր ենք այն դարձնել ավելի անվտանգ, մաքուր, հարմարավետ ու արժանապատիվ քաղաք՝ մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ իրեն զգում է տեր, որտեղ գնահատված են մարդու աշխատանքը, արժանապատվությունն ու երազանքները:
Թող մեր սիրելի մայրաքաղաքը միշտ լինի ուժեղ Հայաստանի սիրտը՝ խաղաղ, բարեկեցիկ ու ծաղկուն։
Շնորհավո՛ր 2808-ամյակդ, սիրելի՛ Երևան։
Հավերժ լինես, իմ Երևա՛ն։
