Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը («Մանախ») արդեն 6 օր է՝ հացադուլի մեջ է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Աննա Ծառուկյանը նշեց, որ հացադուլի պատճառն օբյեկտիվ քննության բացակայությունն է։

«Նա հրաժարվել է բժշկական հսկողությունից, բայց գտնվում է հացադուլավորների սենյակում։ Նշեմ, որ խոսքը չոր հացադուլի մասին չէ, ջուր օգտագործում է։ Նա առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք փաթեթով ներկայացրել ենք դատարան՝ խափանման միջոց կալանքի հարցը քննարկելիս։ Ընդհուպ մարմնի մեջ բեկոր կա. այս պահին ոտքն ուռած է, ուժեղ այտուցվել է, չգիտենք՝ որն է պատճառը: Երկու օր առաջ ինձ ասացին, որ պետք է տանեն համապատասխան հետազոտության»։

Փաստաբանն ասաց, որ այն դրվագի մասին, որով գործ է հարուցվել, նախաքննական մարմինը թույլ չի տալիս խոսել։ «Ասում են՝ նախաքննության գաղտնիք է, թույլ չեն տալիս հրապարակել։ Այնպիսի ապօրինի դրվագ է, որ ծիծաղ է առաջացնում․ միայն կարող եմ ասել, որ բալիստիկ առումով այն զենքը, որը վերագրում են, թե իբր դրանից Մանախը կրակոց է արձակել, դրա պարկուճը բալիստիկ առումով անհնար էր, որ գտնվեր այնտեղ, որտեղ իրավապահները, իբր, գտել են։ Այսինքն՝ իրենք զենքի այնպիսի տեսակ են վերագրում նրան, որը կրակելու արդյունքում իրենց ասած տարածությունում պարկուճ չէր կարող թողնել։ Փորձաքննությունը ցույց է տալու, որ այդ զենքը յոթ սանտիմետրից կրակ չի արձակում, ավելին է արձակում․ այդ զենքը կարող է անգամ դարպաս փշրել»։

Ավելին, դեպքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել, տեղի է ունեցել այս ամսվա սկզբին՝ Մանախի տան մոտակայքում՝ հարակից բակում։ Մանախին բերման են ենթարկել տանից։ «Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքից հետո նա հանգիստ պառկել է քնելու։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ մարդը մեղավոր լինի իր տան մոտակայքում կատարվածի համար, հետո հանգիստ գնա տուն ու պառկի քնելո՞ւ․ հնարավո՞ր է նման իրավիճակ»։

Հարցին, թե եթե առնչություն չունի միջադեպին, ինչո՞ւ է հրաժարվում փորձաքննություններից, փաստաբանն ընդգծեց, որ նա, այո՛, հրաժարվում է բոլոր տեսակի փորձաքննություններից՝ սկսած մատնահետք վերցնելուց մինչև արյան մեջ ալկոհոլի չափաբաժնի ստուգումը։ «Փորձաքննություններից հրաժարվել է, որովհետև չի տեսնում, որ օբյեկտիվ քննություն են իրականացնում։ Ասում է՝ իր նկատմամբ հետապնդումները կապված են ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում անպայման հայտարարություն կանի»,- ասաց փաստաբանը։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am