Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ

Մեքսիկայի ափերին մոտեցող «Սայմոն» մրրիկն ուժգնացել է՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով 4-րդ կատեգորիայի, հայտնում է Associated Press-ը։

 Քամու հիմնական արագությունը հասնում է 225 կմ/ժ-ի։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, ահազանգել է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC)՝ վտանգի տակ գտնվող շրջանների բնակիչներին հորդորելով անհապաղ անվտանգության միջոցներ ձեռնարկել։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Մեքսիկայի հարավ-արևմուտքում տեղումների քանակը կարող է հասնել 250-ից 500 մմ-ի, իսկ առանձին հատվածներում՝ ընդհուպ 760 մմ-ի։ Ակնկալվում է, որ մրրիկից առավել շատ կտուժի Հալիսկո նահանգի ափամերձ գոտին, ինչպես նաև Միչոական, Կոլիմա և Նայարիտ նահանգները։

 Մասնագետներն ավելի վաղ զգուշացրել էին կյանքի համար վտանգավոր ջրհեղեղների ու սահանքների մասին։ Չորրորդ կատեգորիայի փոթորիկները դասվում են ամենակործանարարների շարքին․ այն տրվում է 209-251 կմ/ժ արագությամբ ցիկլոններին։

Վտանգի պատճառով Հալիսկոյի իշխանությունները ուրբաթ և երկուշաբթի օրերին չեղարկել են դասերը ափամերձ 22 համայնքների դպրոցներում։ Աղետի գոտիներից արդեն սկսվել է տասնյակ բնակիչների տարհանումը։

 Իշխանությունները դիմել են նաև ամերիկացի զբոսաշրջիկների սիրված հանգստավայրի՝ Պուերտո Վալյարտայի տուրիստական ոլորտին՝ պահանջելով աշխատակիցներին ու հանգստացողներին ապահովել ապաստարաններով կամ տեղափոխել անվտանգ տարածքներ։

ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը կոչ է անում ափամերձ բնակիչներին աչքաթող չանել պաշտոնական զգուշացումներն ու անհապաղ նախապատրաստվել եղանակի հնարավոր վատթարացմանը։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am