ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ է լծվել Ստեփանավանի ընտրություններին և գրեթե ամեն օր շրջում է բնակարաններով՝ փորձելով ձայներ ապահովել իշխանական թեկնածուի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը գրեթե ամբողջությամբ վերցրել է իր ուսերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը գրեթե ամեն օր տուն առ տուն շրջում է Ստեփանավանում, այցելում բնակիչներին, անձամբ բաժանում քարոզչական թերթիկներ և ներկայացնում ՔՊ-ի թեկնածուին։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը փորձում է ամեն գնով ցույց տալ ՔՊ ղեկավարությանը, որ կարող է իր հայրենի Ստեփանավանում ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ըստ մեր աղբյուրների՝ պատգամավորն այս օրերին առավելապես կենտրոնացած է նախընտրական աշխատանքների վրա՝ անձամբ ներգրավվելով քարոզչության մեջ։

Ստեփանավանի ընտրությունները ՔՊ-ի համար սովորական համայնքային ընտրություններ չեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխանական ուժի պարտությունից հետո Ստեփանավանը դարձել է այն համայնքներից մեկը, որտեղ ՔՊ-ն ցանկանում է վերականգնել իր դիրքերը և ցույց տալ, որ կարող է հաղթանակ ապահովել նաև այն տարածքներում, որտեղ ընտրողների աջակցությունը չի եղել իր օգտին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Ընտրություններին մասնակցում են նաև «Ուժեղ Հայաստան», «Հայրենիք», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս ընտրապայքարի մեջ է՝ «Գործարար» կուսակցության ցուցակով։

Հատկանշական է նաև Արփի Դավոյանի ակտիվության փոփոխությունը։ Մեր տեղեկություններով՝ եթե նախորդ շրջանում պատգամավորը հիասթափված էր ՔՊ-ից և կուսակցական ակտիվությամբ աչքի չէր ընկնում, ապա այժմ նա մեծ եռանդով ներգրավվել է նախընտրական գործընթացում՝ նպատակ ունենալով ապացուցել իր ազդեցությունն ու կազմակերպչական կարողությունները հարազատ համայնքում։

Ստացվում է՝ Ստեփանավանում ընտրական պայքարը միայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար չէ․ այն նաև ՔՊ-ի համար իր դիրքերը վերականգնելու, իսկ Արփի Դավոյանի համար՝ կուսակցության ներսում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու փորձություն է»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am