Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։

Անդրադառնալով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին և այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ ժողովականները հանդես եկան հայտարարությամբ։
Մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը։
Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ և իրավասություններ՝ Եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու Եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։

Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ և հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին պահպանել հոգևոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը և հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։

Թող Երկնավոր Տերը խաղաղ և անվրդով պահի Հայաստան աշխարհը, համախումբ՝ հավատավոր մեր ժողովրդին, անսասան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բոլոր կառույցներով ի սփյուռս աշխարհի։ Իմաստություն, հավատ և հուսառատություն ամենքիս՝ արժանապատվորեն հաղթահարելու մերօրյա փորձությունները։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am