Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել

Քաղհասարակության 11 կազմակերպություն համատեղ հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Արթուր Դանիելյանի նկատմամբ համացանցային գրառումների համար կալանավորման առնչությամբ։ Հայտարարության հեղինակները այն համարում են անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված՝ պահանջելով վերացնել կալանքը և դադարեցնել արտահայտման ազատության իրացման հիմքով քրեական հետապնդումը։

Հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարեցման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված է: Առավել անօրինական և անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու և նրան պատժելու նպատակ է հետապնդում, հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում:

Ըստ հանրային տարածված տեղեկությունների՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել համացանցային գրառումների համար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միաժամանակ, Քննչական կոմիտեն չի հայտնում, թե որ գրառումների համար է Դանիելյանը ենթարկվում քրեական հետապնդման, ինչը խնդրահարույց է՝ իրավապահ մարմնի կողմից արտահայտման ազատության իրավունքի իրացման միջամտության համաչափության հիմնավորման և դրա կանխատեսելիության ապահովման համատեքստում:

Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին և առերևույթ հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին, որոնք պաշտպանում են ոչ միայն «տեղեկությունները» կամ «գաղափարները», որոնք ընդունվում են բարեհաճորեն կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլև այն դեպքերին, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետության կամ բնակչության որևէ հատվածի։ Դրանք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»։ Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։

Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ է հանդիսանում՝ նպատակ ունենալով լռեցնել այլակարծությունը, քննադատական և անցանկալի խոսքը: Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք քրեական արդարադատության գործիքայնացումը քաղաքական նպատակահարմարության հիմքով:

Հատկապես մտահոգիչ է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման համատեքստում կալանավորման շարունակական կիրառումը, ինչը խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա:

Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝

Անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանավորումը և դադարեցնել նրա նկատմամբ արտահայտման ազատության իրավունքի իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը

Գործնեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,

Բացառել անօրինան հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը՝ այլակարծությունը, կառավարող քաղաքական կամ ընտրովի քաղաքական ուժի կամ պետական մարմիններիդեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։

Դատարաններից և դատավորներից՝

Արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի և ազատության իրավունքի պաշտպանության չափանիշներով»:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Ցիտադել իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Երևանի մամուլի ակումբ

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am